ՀԱՊԿ քարտուղարությունում կայացել են ՀԱՊԿ, ԱՊՀ և ՇՀԿ գլխավոր քարտուղարների տեղակալների խորհրդակցությունները

2025 թվականի փետրվարի 17-ին Մոսկվայում ՀԱՊԿ քարտուղարությունում ՀԱՊԿ, ԱՊՀ և ՇՀԿ գլխավոր քարտուղարների տեղակալների մակարդակով խորհրդակցությունների ընթացքում տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում եռակողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։
Խորհրդակցությունների մասնակիցները ներկայացրել են համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ մոտեցումները՝ անվտանգության, տնտեսության և հումանիտար ոլորտներում փոխգործակցության նպատակով, որոնք կոչված են ծառայելու Եվրասիայում զարգացման կենտրոնների հարաբերությունների ներդաշնակեցմանը:
Եվրասիական երեք կազմակերպությունների բարձրագույն վարչական-պաշտոնատար անձանց տեղակալները քննարկել են այդ մոտեցումների իրականացման հերթական գործնական քայլերի ցանկը պարունակող փաստաթղթի պատրաստման հնարավորությունները: