Ադրբեջանի նախկին դեսպանը Մեծ Բրիտանիայում դատապարտվել է սեռական ոտնձգության համար

Ադրբեջանի նախկին դեսպան Ռաֆայել Իբրահիմովը Մեծ Բրիտանիայում դատապարտվել է սեռական ոտնձգության համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ռաֆայել Իբրահիմովը, ով նաև դեսպան է եղել Նորվեգիայում և Շվեդիայում, գտնվել է կլինիկայում՝ քնաբերից կախվածությունից բուժվելու համար, և հենց այդտեղ էլ սեռական ոտնձգության է ենթարկել անձնակազմի երեք կին անդամներին:
Նա իրեն մեղավոր է ճանաչել սեռական ոտնձգության հինգ և սեռական ոտնձգության մեկ փորձի դրվագներով՝ դատապարտվելով 16 ամիս ժամկետով, 20 օր հասարակական աշխատանքով և 200 ժամ չվճարվող աշխատանքով։ Նա սեռական հանցագործների գրանցամատյանում գրանցված կլինի 10 տարի: