Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում սեպ խփելու փորձերը դատապարտված են ձախողման․ Զախարովա

AZAL ինքնաթիռի կործանման հետ կապված «հաջողություն բռնելու» և Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում սեպ խփելու փորձերը դատապարտված են ձախողման: Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստի-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Շատերը ցանկանում են ինչ-որ հաջողություն բռնել դրանում, բայց հաջողություն չի լինի, քանի որ ժողովուրդների միջև սեպ խրելու փորձերը, երկրների միջև, որոնք ունեն այնպիսի ընդհանուր պատմություն, պատասխանատվության այնպիսի գոտի, այդ թվում՝ տարածաշրջանային և զարգացման նման հեռանկարներ, դատապարտված են ձախողման։ Մոսկվան պատրաստ է կառուցողական կերպով լուծել նման խնդրահարույց հարցերը Բաքվի հետ հարաբերություններում»,– ասել է Զախարովան։