Վրաստանի արտաքին քաղաքականությունը լինելու է պրագմատիկ և արդյունքի միտված։ Այս մասին հայտարարել է  Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին:

«Կենսականորեն կարևոր է ներքին քաղաքականության ճիշտ ընկալումը և միջազգային քաղաքականության մանրակրկիտ ու ճիշտ վերլուծությունը, որպեսզի կարողանանք պաշտպանել Վրաստանի շահերն այս բավականին բարդ իրավիճակում», – ասաց նա։

Նրա խոսքով, Վրաստանին այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է պետական ​​ինստիտուտների հզորությունը, որպեսզի պետության գործունեության առանցքն ամուր լինի։