Բաքուն Sputnik Ադրբեջանի աշխատակիցների թիվը կկրճատի մինչև 1. աղբյուր

2022-04-20-155776-888-770x_

Ադրբեջանում ռուսական Sputnik գործակալության ադրբեջանական ծառայության և BBC News Azərbaycanca-ի աշխատանքը որոշակի ճշգրտումների կենթարկվի, հինգշաբթի Trend-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։

Ըստ զրուցակցի՝ Sputnik Ադրբեջանի աշխատակիցների թիվը Բաքվում կհավասարվի Ռուսաստանում «Ազեռթաջ» պետական ​​գործակալության լրագրողների թվին, այսինքն՝ կկրճատվի մինչև 1 թղթակից:

Որոշման նպատակն է արտերկրում ադրբեջանական պետական ​​խմբագրությունների, իսկ Ադրբեջանում օտարերկրյա լրագրողների գործունեության պայմաններում հավասարակշռության վերականգնումը։ Նույն հավասարազոր մոտեցումը կկիրառվի BBC Azərbaycanca-ի նկատմամբ, հավելել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի իշխանությունների պահանջով Բաքվում իր գործունեությունն էր դադարեցրել «Ռուսական տունը»։