Երևանի մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ

l-2x12wh-1264x736z-0622-770x_

Երևանի մանկապարտեզներոււմ տեղադրվում են տեսախցիկներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Երևանի մանկապարտեզներում ստեղծվում են ավելի անվտանգ և վերահսկվող պայմաններ սաների համար, իսկ ծնողները կլինեն առավել հանգիստ՝ վստահ լինելով, որ իրենց երեխաները հուսալի ձեռքերում են։

Տեղադրվող տեսախցիկները կնպաստեն մանկապարտեզներում վերահսկողության մակարդակի բարձրացմանը՝ ապահովելով ավելի կազմակերպված և պաշտպանված միջավայր»։