Հնդկաստանի վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Վաշինգթոն

img_4953-1.jpg

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել է Վաշինգթոն, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու երկու երկրների գործընկերության զարգացումը։

«Ես անհամբեր սպասում եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը և Հնդկաստան-ԱՄՆ Համապարփակ գլոբալ ռազմավարական գործընկերության առաջխաղացմանը», – գրել է նա X-ում: Նա ասել է, որ Հնդկաստանը և ԱՄՆ-ն «կշարունակեն սերտորեն համագործակցել՝ ի շահ մարդկանց և մեր մոլորակի ավելի լավ ապագայի»:

Այցի ընթացքում Հնդկաստանի վարչապետը Թրամփի հետ բանակցություններ կվարի ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ պատվիրակության մակարդակով։ Օրակարգում են առևտրի, պաշտպանության, էներգետիկայի, միգրացիայի, տեխնոլոգիայի հարցերը։