37-ամյա տղամարդը պատրաստում և իրացնում էր կեղծ ալկոհոլային խմիչքներ

screenshot-6_42-770x_

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Տարոնիկ գյուղի 37-ամյա բնակիչը պատրաստում և իրացնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ: Տեղեկատվության հավաստիությունը ստուգելու նպատակով փետրվարի 10-ին Վաղաշապատի բաժնի համայնքային ոստիկաններն այցելել են 37-ամյա տղամարդու տուն: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Նա ոստիկաններին հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ է, նկուղում ունի կեղծ խմիչքներ, որոնք պատրաստ է ներկայացնել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննության ընթացքում տղամարդը տան նկուղից ներկայացրել է 56 շիշ տարբեր տեսակի կեղծ խմիչքներ։

Տարոնիկ գյուղի 37-ամյա բնակիչը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին։