Հայաստանի առաջնությունում գրանցած արդյունքից գոհ եմ, քանի որ աշխարհի առաջնությունից հետո վնասվածք ունեի. Դավիթ Հովհաննիսյան
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնության 2025 թվականի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանն ամփոփեց առաջնության ընթացքն ու խոսեց առաջիկա պլաններից:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնության անդամ, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը շարունակում է բուժումներն աշխարհի առաջնությունից հետո ստացած վնասվածքից հետո:
«Հայաստանի առաջնությունում գրանցած արդյունքից գոհ եմ, քանի որ աշխարհի առաջնությունից հետո վնասվածք ունեի: Երկար ժամանակ չէի մարզվում: Բուժումներս դեռևս չեմ էլ ավարտել: Սակայն ամեն ինչ անելու եմ, որ Եվրոպայի գալիք առաջնությանը հաջող ելույթ ունենամ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:
Հայաստանի ծանրամարտի հավաքականը փետրվարի 14-ից ուսումնամարզական հավաք կանցկանցի Ծաղկաձորում` նախապատրաստվելով Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա ապրիլին: