Wildberries-ում այսուհետ հնարավոր է մեքենա գնել
![aqag-0z7qi5ajsibmhj9rfc08efvzdrsskjxsg-ysbtujj8g4in223-qjjh9nr-uytisaeq2hykw0sqrgw8gbe4zlfw-770x_](http://norlur.am/wp-content/uploads/2025/02/aqag-0z7qi5ajsibmhj9rfc08efvzdrsskjxsg-ysbtujj8g4in223-qjjh9nr-uytisaeq2hykw0sqrgw8gbe4zlfw-770x_.jpg)
Wildberries առցանց առևտրի հարթակում վաճառքի են հանվել օգտագործված մեքենաներ. դրանք, փորձարկելու նպատակով, առայժմ հնարավոր է պատվիրել Մոսկվայում և Մոսկվայի մարզում, ՏԱՍՍ-ին հայտնել են Wildberries և Russ միավորված ընկերության մամուլի ծառայությունից։
«2025 թվականի փետրվարի 10-ից կարելի է ձեռք բերել օգտագործված մեքենաներ Wildberries-ում: Նոր կատեգորիան գործարկվել է գործընկերոջ՝ դիլերներից օգտագործված մեքենաների վաճառքում մասնագիտացած Pango Cars ապրանքանիշի մասնակցությամբ», – ասվում է մամուլի հաղորդագրությունում:
Նոր կատեգորիայի գործարկման փուլում կայքում կարելի է գտնել օգտագործված մեքենաներ KIA, Renault, Volkswagen, Changan, Audi և այլ ապրանքանիշերից՝ սկսած 950,000 ռուբլիից: Առաջիկայում կընդլայնվի տեսականին, ինչպես նաև առաքման տարածքը։