Պապիկյանը Հնդկաստանում մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի բացմանը

photo-2025-02-10-15-47-01-3-770x_

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի օդուժի «Ելահանկա» ավիաբազայում մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին։