Մակրոնն ասել է, որ պատրաստ է արձագանքել Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքեր սահմանելուն
![capture_127-770x_](http://norlur.am/wp-content/uploads/2025/02/capture_127-770x_.jpg)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է, որ Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի մաքսատուրքերը կմեծացնեն ամերիկացիների համար գնաճը: Մակրոնը CNN-ին ասել է, որ Թրամփի մաքսատուրքերի համատեքստում ԵՄ-ն չպետք է լինի Միացյալ Նահանգների համար «գլխավոր առաջնահերթություն»:
«Արդյո՞ք Եվրամիությունը ձեր (ԱՄՆ-ի) առաջնային խնդիրն է, ո՛չ, չեմ կարծում, ձեր առաջնային խնդիրը Չինաստանն է, այնպես որ դուք պետք է կենտրոնանաք առաջնային խնդրի վրա», – ասել է նա:
Մակրոնը զգուշացրել է, որ մաքսատուրքերը կվնասեն եվրոպական տնտեսություններին, բայց նաև Միացյալ Նահանգներին՝ հաշվի առնելով Վաշինգտոնի և Բրյուսելի տնտեսական կապերի մակարդակը։
«Դա նշանակում է, որ եթե դուք մաքսատուրքեր դնեք շատ ոլորտների վրա, դա կբարձրացնի ծախսերը և կառաջացնի գնաճ ԱՄՆ-ում: Արդյո՞ք դա այն է, ինչ ձեր ժողովուրդն է ուզում, ես այնքան էլ վստահ չեմ», – ասել է Ֆրանսիայի նախագահ:
Հարցին, թե արդյոք նա պատրաստ է «գլուխ գլխի տալ» Թրամփի հետ մաքսատուրքերի հարցում, Մակրոնը պատասխանել է. «Ես արդեն արել եմ դա և նորից կանեմ»։