Արարատի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը. վերջինը հայտնվել է բնակչի հողամասում՝ բախվելով քարե շինությանը. կա 1 զnh, 3 վիրшվnր
![screenshot-2025-02-09-185048-770x_](http://norlur.am/wp-content/uploads/2025/02/screenshot-2025-02-09-185048-770x_.jpg)
Փետրվարի 9-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Արարատի մարզի Կանաչուտ-Մրգանուշ գյուղերը կապող խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել գյուղացիները, ապա «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել բնակչի տան հողամասում՝ բախվելով քարե շինությանը։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։
Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։