Անտոնիու Կոշտան շնորհակալություն է հայտնել, որ Հայաստանը ավելի է մոտեցել Եվրամիությանը

Եվրոպական խորհրդի նախագահը գագաթնաժողովը պատմական է համարել, քանի որ առաջին անգամ ԵՔՀ-ն անցկացվում է Հարավային Կովկասում։

img_3609

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի իր ելույթում շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խիզախ քաղաքական որոշումների համար, որը նա կայացրել է՝ Հայաստանին ավելի մոտեցնելով Եվրամիությանը։