Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

0

Կոմիտեի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նիստի մասնակիցներին խորհրդի կազմում ընդգրկվելու պատրաստակամության համար՝ կարևորելով կոմիտեի նախաձեռնությունների համատեղ քննարկումը և արդյունավետ լուծումների մշակումը

img_3045-1

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։

Կոմիտեի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նիստի մասնակիցներին խորհրդի կազմում ընդգրկվելու պատրաստակամության համար՝ կարևորելով կոմիտեի նախաձեռնությունների համատեղ քննարկումը և արդյունավետ լուծումների մշակումը։ 

Նիստի ընթացքում Եղիազար Վարդանյանը նախ ներկայացրել է Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով ընթացիկ տարում Կոմիտեի կողմից իրականացվող միջոցառումները։ Առանձնացրել է կոմիտեի մշակած շինարարության գնագոյացման նոր քաղաքականությունը և անդրադարձել անհատական բնակելի տների կառուցման պարզեցված ընթացակարգին։Անդրադարձ է կատարվել քաղաքաշինության ոլորտի թվայնացման մեկնարկած և նախատեսվող լայնածավալ ծրագրերին։

Այնուհետև նախանշվել են ոլորտային առաջնահերթություններն առաջիկա նիստերում համատեղքննարկելու, խորհրդի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու սկզբունքները։

Նիստն անցել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։ Քննարկվել են խորհրդի անդամների առաջարկները։

 Նիստի տեսագրություն՝ https://www.youtube.com/watch?v=4rnMn5ZxJA8&t=1514s

 ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով