Ուկրաինան ԱՄՆ-ից և Համաշխարհային բանկից ստացել է 485 միլիոն դոլար՝ «Խաղաղություն Ուկրաինայում» ծրագրի շրջանակներում։  Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։

«Դրանից 465 մլն դոլարը հատկացրել է ԱՄՆ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով, ևս 20 մլն դոլարը ստացել է Համաշխարհային բանկից»,- նշել է նա:

«Հավաքագրված միջոցները կուղղվեն պետական ​​բյուջեի սոցիալական և հումանիտար ծախսերի փոխհատուցմանը», – գրել է Շմիհալը։