Կարևոր է, որ մեր գործընկերները արգելափակեն Ռուսաստան զենքի արտադրության համար կարևոր բաղադրիչների մատակարարման շղթաները․ Զելենսկի
Բանակցությունների ժամանակ ուկրաինական պատվիրակությունը հարց կտա Ռուսաստանի կողմից իրականացվող հարվածների մասին, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Հարցը հիմնականում կուղղվի ամերիկյան կողմին, որը մեզ և Ռուսաստանին առաջարկել է ձեռնպահ մնալ հարվածներից։ Ուկրաինան պատրաստ է։ Մեզ պատերազմ պետք չէ»,-նշել է նա։
Զելենսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ, քանի որ Ռուսաստանի կողմից օգտագործվող բոլոր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները պարունակում են հազարավոր բաղադրիչներ, որոնք ինքը չի արտադրում։
Իր երեկոյան ելույթում Ուկրաինայի նախագահը կրկին ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող զենք արտադրել առանց արևմտյան բաղադրիչների։ Օրինակ, ըստ նրա, յուրաքանչյուր Shahed անօդաչու թռչող սարք պարունակում է այլ երկրներից ներմուծված հարյուրավոր բաղադրիչներ, ոչ միայն Չինաստանից, այլև Ամերիկայից, Ճապոնիայից և եվրոպական երկրներից։
«Կարևոր է ոչ միայն մեզ համար՝ Ուկրաինայում, այլև ամբողջ համաշխարհային անվտանգության համար, որ մեր գործընկերները արդյունավետորեն արգելափակեն Ռուսաստան զենքի արտադրության համար կարևոր բաղադրիչների մատակարարման շղթաները։ Եվ նաև, որ ընկերություններն իրենք ավելի լավ վերահսկեն, թե որտեղ են գնում իրենց բաղադրիչները։ Ռուսաստանը ոչինչ չի կարող անել առանց աշխարհի հետ նման կապերի. այն չի կարող ուժեղ լինել լիակատար մեկուսացման մեջ», – ասել է նա՝ ընդգծելով, որ ամեն ինչ կախված է աշխարհի վճռականությունից։
