Հայաստանում ԵՄ առաքելությունը նոր ղեկավար ունի
Եվրոպական միության խորհուրդը Սատու Կոյվուին նշանակել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար։ Նա իր պարտականությունները կստանձնի 2026 թվականի փետրվարի 20-ին՝ փոխարինելով Մարկուս Ռիտերին։
Սատու Կոյվուն ֆինն ավագ ոստիկան է՝ ավելի քան 35 տարվա ազգային և միջազգային փորձով։ Նշանակվելուց առաջ նա աշխատում էր Ֆինլանդիայի Ազգային ոստիկանության վարչությունում՝ որպես մարդկային ռեսուրսների ղեկավար:
Նրան Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության նոր ղեկավար նշանակելու որոշումը կայացվել է ԵՄ-ի Քաղաքական և անվտանգության կոմիտեի կողմից՝ 2026 թվականի փետրվարի 17-ին։
