Ժնևում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները

photo-5233330948131198409-y-1771333782108-770x_

Ժնևի InterContinental հյուրանոցում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները։

Հանդիպումն անցկացվում է փակ ձևաչափով։ Դրա ընթացքում կքննարկվեն կարգավորման հիմնական պարամետրերը՝ ռազմական, քաղաքական և հումանիտար։

Հիշեցնենք, որ Մոսկվայի պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, Վաշինգտոնինը՝ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ առաջնորդի փեսա Ջարեդ Կուշները, իսկ Կիևինը՝ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։