Ճանաչողական հանդիպում ունեցա ԱՄՆ փոխնախագահի հետ: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սպիտակ տանը ճանաչողական հանդիպում ունեցա ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Լավ խոսակցություն ունեցանք»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ, ինչպես գրել էր վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, նրանք քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր: