Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցուն
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 11-ամյա Դ․ Փ․-ն է, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 12։30-ի սահմաններում դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում գնդակով խաղալիս ոտքը սայթաքել և վայր է ընկել՝ ստանալով մարմնական վնասվածք։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում սակայն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում Դ. Փ․-ն մարմնական վնասվածքը ստացել է Երևանի բնակիչներ 11-ամյա Ա․ Բ․-ի, 11-ամյա Ս․ Մ․-ի և 11-ամյա Դ․ Մ․-ի կողմից հրելու և վայր ընկնելու հետևանքով։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
