Թեհրանը Մոսկվային և Պեկինին տեղեկացրել է Միացյալ Նահանգների հետ վերջին բանակցությունների արդյունքների մասին

photo-5206627942451057407-x-1-1770549804720-770x_

Թեհրանը Մոսկվային և Պեկինին տեղեկացրել է Միացյալ Նահանգների հետ վերջին բանակցությունների արդյունքների մասին և կշարունակի համակարգել իր քայլերը Ռուսաստանի և Չինաստանի հետ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրան-ԱՄՆ բանակցություններ են տեղի ունեցել Օմանում։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։