Գերմանացիների ավելի քան 70%-ը դժգոհ է Մերցից

screenshot-2026-02-08-175033-1770558745529-770x_

Գերմանացիների 70%-ը դժգոհ է կանցլեր Մերցից, այս մասին գրում է Bild-ը՝ հղում անելով INSA սոցիոլոգիական ինստիտուտի հարցման արդյունքներին։

«Կանցլերի իրավիճակն ավելի է վատացել. նախորդ հարցման համեմատ նրա անձի նկատմամբ վստահությունը նվազում է։ Այս տվյալների համաձայն՝ հարցվածների միայն 23 տոկոսն է գոհ մնում կանցլեր Մերցի աշխատանքից, ինչը հինգ տոկոսային կետով պակաս է նախորդ հարցումից։ Մյուս կողմից՝ 67 տոկոսը դժգոհ է (5 տոկոսով ավելի)։ Պարզվում է, որ Մերցի աշխատանքից գոհունակության վերջին աճը (հունվարին այն չորս տոկոսային կետով ավելի էր) պարզապես անցողիկ երևույթ է», – գրում է լրատվամիջոցը։

Այս ֆոնին աջակողմյան «Գերմանիայի համար այլընտրանք» (AfD) կուսակցության աջակցությունն աճում է։ Այն կրկին առաջ է անցել՝ 26% վարկանիշով։