Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման համատեքստում ենք ընտրել սիրիացիներին փոխանցելու տարբերակը. Սրբուհի Գալյան

screenshot-3-1770194682567-770x_

Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման համատեքստում ենք ընտրել սիրիացիներին փոխանցելու տարբերակը: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչ իրավական հիմքով և ինչ պայմանագրերի հիման վրա է կատարվել փոխանցումը, և արյդոք իրեն դիմել են խնդրանքով փոխանակում իրականացնելու համար:

«Այդ անձինք փոխանցվել են պայմանով, որ պետք է շարունակեն պատիժ կրել: Հարցը կարգավորվել է քրեական վարույթներով իրավական օգնության մասին օրենքով, ըստ որի՝ պրոցեսը կարող է իրականացվել փոխադարձության սկզբունքի հիման վրա, դա արվել է՝ գնահատելով այն հնարավորությունները, որոնք մենք այս պահին ունենք:

Արվել է նաև Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով, մենք գնահատել ենք փոխանցելու ճանապարհները, քննարկվել են նաև այլ ճանապարհներ, բայց ընտրվել է այդ ճանապարհը»,-նշել է նա:

Հարցին, թե ինչու ընտրվեց հենց Թուրքիայի միջոցով փոխանցումը, Գալյանը նշեց, որ որևէ արգելք չկա. «Վստահաբար, չկա որևէ արգելք, որևէ պետության միջոցով այդ փոխանցումը իրականացնելու»:

You may have missed