Այսօր՝ փետրարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Աշոտ Պ.-ն, իր վարած «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենայով, Արագածոտնի մարզից դեպի Արմավիրի մարզ ընթանալիս՝ Շահումյան բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, և գլխիվայր հայտնվել դաշտում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: