Զինանշանի օգտագործումը ԶՈւ-ի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից արգելված է․ ՊՆ

photo-2026-01-24-16-04-20-800x450-1769258304309-770x_

Բանակի օրվան ընդառաջ՝ մի շարք տնտեսվարողներ տարբեր ապրանքատեսակների վաճառքի գործընթացում օգտագործում են ՀՀ ԶՈՒ զինանշանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«ԶՈՒ զինանշանի օգտագործումը զինված ուժերի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից, անկախ դրանց գործունեության բնույթից կամ նպատակներից, առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է»,- ասված է հաղորդագրության մեջ: