Սամվել Կարապետյանը բազմիցս ապացուցել է, որ իր համար տնտեսական շահույթը երկրորդական է, առաջնայինն իր անձնական համոզմունքներն են․ Նարեկ Կարապետյան
Այսօր մեր ազգային ինքնագիտակցությունը վտանգի տակ է, պետք է լինի իշխանափոխություն։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Մեր քաղաքականության հիմքում միայն հայկական շահերն են։ Սամվել Կարապետյանը բազմիցս ապացուցել է, որ իր համար տնտեսական շահույթը երկրորդական է, առաջնայինն իր անձնական համոզմունքներն են։ Սամվել Կարապետյանը եկեղեցու պաշտպանության համար դեմ դուրս եկավ այս իշխանությանը և շարունակում է իր համոզմունքին մնալ»,-նշել է Նարեկ Կարապետյանը։
