Մինչ Թրամփ-Ալիև հանդիպումը, Վենսի Բաքու կատարելիք այցի մասին ոչինչ չէր խոսվում․ միջազգայնագետ
Ինչես նշել էի դեկտեմբերի վերջին, Վենսը պլանավորում էր այցելել Հայաստան: Մինչ Թրամփ-Ալիև հանդիպումը, Վենսի Բաքու կատարելիք այցի մասին ոչինչ չէր խոսվում: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Սակայն, արդեն այսօր, Թրամփը հայտարարել է, որ փոխնախագահը նաև Բաքու է այցելելու:
Ի դեպ, ուշադրություն դարձրեք, թե ինչ է ԱՄՆ-ն վաճառելու Ադրբեջանին և սա հանդիպման արդյունք է…»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել է, որ փետրվարին Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան։
Նա նաև հայտարարել է․ «Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության գեղեցիկ համաձայնագիր Հայաստանի հետ, կկնքենք գործարքներ մեր մեծ կիսահաղորդչային արտադրողների համար և կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները, նավակները և այլն, Ադրբեջանին»։
