Թթուջուր-Նավուր, Նորավանի խաչմերուկից Գորիս, Շինուհայրից Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհի Թթուջուր-Նավուր հատվածը, Նորավանի խաչմերուկից Գորիս, Շինուհայրից Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (մարդատար մեքենաների երթևեկությունը թույլատրվում միայն Կապան-Լծեն-Նորավան-Սիսիան-Վայոց ձորի մարզ ավտոճանապարհով)։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի։
Տիգրանաշենի ոլորանները, Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր, Տաշիր-Գոգավան ավտոճանապարհները և Աշտարակից Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, Ջերմուկի խաչմերուկից Կապան հատվածը՝ դժվարանցանելի։
Տաշիր-Բլագոդարնոյե ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերի, Հրազդան, Չարենցավան քաղաքների ավտոճանապարհներին և «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Դիլիջանի ոլորաններում, Վայոց ձորի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերում, Նոյեմբերյան քաղաքում տեղում է ձյուն։
Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում, Արագածի տարածաշրջանում բուք է։
Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
