Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության հետագա բարելավմանը վերաբերող հարցեր

13a9531-1769176538582-770x_

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել  խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջիկա տարիներին հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր:

Ներկայացվել են հարկման համակարգերի բարելավման առաջարկությունները և ակնկալվող արդյունքները, քննարկվել են հարկային քաղաքականության լավարկմանն ու վարչարարության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր: Կարևորվել է ոլորտում բարեփոխումների հետևողական իրականացումն ու կիրառվող գործիքակազմերի բարելավումը, որոնք կնպաստեն հարկային վարչարարության դյուրացմանը:

Քննարկման ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն են ներկայացրել վերոնշյալ ուղղություններով և հանդես եկել առաջարկություններով։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է հարկային մտածողությունը փոխելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով առկա նոր իրողությունները և ստեղծվող հնարավորությունները։ Երկրի ղեկավարը  հանձնարարել է շարունակել քննարկումները և ներկայացնել լուծումներ, որոնք ուղղված կլինեն համակարգի պարզեցմանն ու  ոլորտում թվայնացման գործիքների կիրառման ընդլայնմանը: