«Opel»-ը Էջմիածնի թունելի մեջ գլխիվայր շրջվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում

screenshot-2026-01-23-180356-1769177043503-770x_

Այսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Սարգիս Ա.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի Մ5 կմ հատվածում՝ Էջմիածին տանող թունելի մեջ, դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել ու հայտվել է ճանապարհի մեջտեղում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։