Գարեգին Բ-ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ իշխանությունները Գարեգին Բ-ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում։ Մեզ պատմեցին, որ Քննչական կոմիտեում մեղադրանք է քննվում` «փողերի լվացման» հոդվածով։ Այդ վարույթի շրջանակներում հարցաքննվել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը, որը եւս գործով անցնում է։ Մենք դիմեցինք Գլխավոր դատախազություն` գրավոր հարցում պահանջեցին: Մինչ կստանանք մեր հարցման պատասխանը, փորձեցինք Մանյա Ղազարյանին հարցեր ուղղել` Ձեզ հրավիրե՞լ են քննչական մարմին, ի՞նչ գործի շրջանակում, ի՞նչ կարգավիճակով, եւ դա առնչվո՞ւմ է արդյոք Վեհափառին` նա որեւէ կարգավիճակ ունի՞ այդ գործով։
Տիկին Ղազարյանից ստացանք կարճ պատասխան․ «Այո, ես հրավիրվել եմ Քննչական կոմիտե՝ վկայի կարգավիճակում: Չեմ կարող մանրամասնություններ ներկայացնել հարցաքննության վերաբերյալ, քանի որ տեղյակ չեմ՝ դրա իրավունքն ունե՞մ, թե՝ ոչ։ Միայն կարող եմ ասել, որ քրեական գործը «Շողակաթի» հետ որեւէ կապ չունի, բացահայտ անհիմն քրեական գործ է, եւ որեւէ լուրջ բան չեմ տեսնում»։ Մեր տեղեկություններով, գործը վերաբերում է բնակարանին, որը Մայր Աթոռը հատկացրել է «Շողակաթի» երկարամյա տնօրենին` իր ֆոնդից:
Հետագայում այդ բնակարանը սեփականատերը վաճառել է։ Այդ գործարքն էլ Քննչական կոմիտեն որակում է որպես փողերի լվացում, որն իրականացրել է Ամենայն հայոց կաթողիկոսը»:
Մանրամասները՝ այստեղ:
