Թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքն է բացահայտվել

timthumb-1769090569038-770x_

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի 36-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 36-ամյա տղամարդու՝ Սիլիկյան թաղամասում գտնվող տանը հայտնաբերվել է 250,49 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։

Կատարվում է նախաքննություն: