Այս ամսվա ընթացքում 20,000 թոշակառու իր թոշակը կստանա Սամվել Կարապետյանի ստեղծած ընկերությունների վճարած հարկերից․ Նարեկ Կարապետյան

619725981-26471993649055122-7405794192473003134-n-1769093402394-770x_

Երեկ, այսօր և վաղը՝ երեք օրում, ՀՀ պետբյուջե կփոխանցենք շուրջ 1.000.000.000 դրամ հարկ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Այս ամսվա ընթացքում 20․000 թոշակառու իրենց թոշակը կստանան Սամվել Կարապետյանի ստեղծած ընկերությունների վճարած հարկերից։

Հուսով եմ՝ այս գումարները չեն ուղղվի պարգևավճարների»,-գրել է նա։