Թրամփը պատրաստվում էր հարվածել Իրանին, սակայն բազմաթիվ առարկությունների պատճառով հետ է կանչել իր որոշումը․ լրատվամիջոց
Թրամփը պատրաստվում էր հարվածել Իրանին, սակայն բազմաթիվ առարկությունների պատճառով հետ է կանչել իր որոշումը, այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ իր աղբյուրներին հղում տալով։
ԱՄՆ պաշտոնյաները կասկած են հայտնել, որ իրանական ռեժիմը կարող է տապալվել ընդամենը արագ ավիահարվածների շարքով։ Ավելին, ԱՄՆ-ն տարածաշրջանում բավարար ռազմական ռեսուրսներ չունի հարձակում սկսելու։
