ՀՀ-ն Բաքվի դեմ հայցերից չի հրաժարվել, կարծում եմ՝ հրաժարման հիմքն էլ չունի. Սիրանուշ Սահակյան
Հայաստանն այս պահին Բաքվի դեմ հայցերից չի հրաժարվել, և, կարծում եմ՝ հրաժարման հիմքն էլ չունի։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը։
Նա հավելել է, որ «Խաղաղության պայմանագրի» նախաստորագրմանը պետք է հաջորդեն այլ գործընթացներ, դրանք են՝ ստորագրումը, վավերացումը, և դրա ուժի մեջ մտնելու գործընթացը:
«Քանի դեռ այդ համաձայնագիրն ուժ չի ստացել, հայցերից հրաժարման իրավական հիմք գոյություն չունի:
Խնդիրը, կարծում եմ, արդիական կլինի, երբ փաստաթուղթը մտնի ուժի մեջ, որովհետև այդ պահից հաշված, մեկամսյա ժամկետում, երկու կողմերը պարտավորություն ունեն դատարաններին հայտնել դատական հայցերից հրաժարվելու իրենց մտադրության մասին»,-նշել է նա:
