Խոշոր հրդեհ՝ Երևանում. Տիչինայի փողոցում գործող վուլկանիզացիայում առաջացած կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից

snimok-1768635112048-770x_

Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիչինայի փողոցի թիվ 83 հասցեում վուլկանիզացիա է այրվում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ կժամանեին Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, կրակի դեմ,  որը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից, պայքարել են վուլկանիզացիայի աշխատակիցներն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ ոստիկանության Մալաթիայի բաժնում պարզվում է, ինչպես նաև վուլկանիզացիայի սեփականատիրոջ ինքնությունը։