Իրանցիները ցույց են անցկացրել Երևանում Իրանի դեսպանատան դիմաց. ոստիկանները երթը թույլ չտվեցին․ կան բերման ենթարկվածներ

snimok-1768644968774-770x_

Այսօր իրանցիները կրկին բողոքի ցույց են անցկացնում Երևանում Իրանի դեսպանատան առջև: Այս մասին փոխանցում է «Ազատությունը»։

Ակցիայի մասնակիցները ցանկանում են երթով դեպի Կապույտ մզկիթ շարժվել, սակայն տարածքում գտնվող մեծ թվով ոստիկանները թույլ չեն տալիս:

Ոստիկանները ցուցարարներից մի քանիսին բերման ենթարկեցին, քանի որ փորձում էին երթ անցկացնել: Ակցիայի մասնակիցները հավաստիացնում էին, որ երթը խաղաղ է լինելու, քայլելու են մայթերով:

Բերման ենթարկվածների թվում է ցույցի փաստացի լիդերը:

Ցուցարարները նստացույց սկսեցին: Ոստիկանությունը նախազգուշացրեց, որ դադարեցնեն ակցիան դեսպանատան դիմաց, հակառակ դեպքում ուժ կկիրառեն և հատուկ միջոցներ: