Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ․ Նիկոլ Փաշինյան

481922322-1181724246642208-1807363033881046064-n-1768632544535-770x_

Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «Դրական», եւ հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա լոկ վիճակագրական փոփոխություն չէ. սա մասնագիտական հավաստում է առ այն, որ Հայաստանի որդեգրած տնտեսական քաղաքականությունն ու ինստիտուցիոնալ կայունությունը միջազգային շուկաներում ձեռք են բերում որակական նոր կշիռ: Այն վստահության հայտ է՝ ուղղված մեր պետության տնտեսական դիմակայունությանն ու քաղաքական կամքին։

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ։ Շնորհավորում եմ բոլորիս»,-գրել է նա։