Պուտինը զանգահարել է Իրանի նախագահին Նեթանյահուի հետ զրույցից հետո. Պեսկով

screenshot-2026-01-16-141027-1768559058642-770x_

Պուտինը զանգահարել է Իրանի նախագահին Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ զրույցից հետո։ Մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ Ռիա Նովոստիի փոխանցմամբ։

Նա նշել է, որ Պուտինը ջանքեր է գործադրում Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը թուլացնելու համար։

Ավելի վաղ Կրեմլը հաղորդել է, որ ՌԴ նախագահը և Իսրայելի վարչապետը հեռախոսով քննարկել են Իրանի և Մերձավոր Արևելքի իրավիճակը: