Դա լրագրողի կարծիք է․ այն uադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում․ Զախարովան՝ Սոլովյովի հայտարարության մասին
Անընդունելի է նման մանիպուլյացիաներով զբաղվելը, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան` խոսելով Սոլովյովի վիճահարույց հայտարարության և, մասնավորապես, հայ հասարակությանն անհանգստացնող արձագանքի մասին։
«Նախ, դա լրագրողի կարծիք է, ընդգծում եմ՝ կարծիք: Երկրորդ, այս կարծիքը արտահայտվել է «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով:
Երրորդ, այս կարծիքը իրականում ձևակերպվել է որպես հարց (ես հիմնվել եմ ուղիղ խոսքի վրա): Դա հայտարարություն չէր, այլ հարց էր, չգիտեմ՝ հռետորական էր, թե՞ այլ բան: Չորրորդ, այս արտահայտությունները հստակ, բացարձակապես ակնհայտորեն, սադրիչ կերպով ներկայացվել են բազմոցային վերլուծաբանների կողմից՝ որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում:
Սա անընդունելի է: Մեր երկիրը և Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով, ռազմավարական գործընկերությամբ, դաշինքով և եղբայրական բարեկամությամբ»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան:
