Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատակիցների գործադուլը արդեն 6-րդ օրն է՝ շարունակվում է։ ԶՊՄԿ-ի աշխատակից Շավարշ Մարգարյանը հայտնել է, որ նախօրեին հանդիպում է տեղի ունեցել աշխատակիցների և ընկերության ղեկավարության միջև։ «Հանդիպումը անարդյունք է եղել, ընդհանուր հայտարարի չեն եկել, չնայած հանդիպումը դրական մթնոլորտում է անցել և պայմանավորվել են հանդիպումներն ու քննարկումները շարունակել»։ Փոխանցում է Փաստինֆոն:
Նա հայտնեց, որ ժամը 13.30-14.00-ին նախատեսում են ակցիա իրականացնել ԶՊՄԿ-ի գլխամասային շենքի դիմաց։ «Մեր միսանությունը և վճռականությունը ղեկավարությանը ցույց կտա, որ մենք հետ չենք կանգնելու և պատրաստ ենք պայքարել մեր իրավունքների համար։ Մենք ճանապարհ չենք փակելու, գնում ենք՝ մեր վճռականությունը ցույց տալու, որ մենք 6 օր կանգնած ենք մեր իրավունքների համար, այդքան էլ պատրաստ ենք կանգնել»։