Ռուսաստանը եվրոպական երկիր է. Գերմանիայի կանցլեր
Եթե մեզ հաջողվի խաղաղություն և ազատություն վերադարձնել Եվրոպա, եթե վերջապես հավասարակշռություն գտնենք մեր ամենամեծ եվրոպական հարևանի՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում, եթե խաղաղություն տիրի, եթե ազատությունն ապահովվի, եթե մեզ հաջողվի այս ամենում, ապա ԵՄ-ն, և մենք՝ Գերմանիայում, նույնպես կհաղթահարենք այս վերջին փորձությունը և կկարողանանք վստահորեն նայել 2026 թվականից հետո ապագային, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:
«Ռուսաստանը եվրոպական երկիր է», – հավելել է Մերցը:
Մերցը շեշտել է, որ ինքն այս խոսքերն ասում է ոչ թե այն պատճառով, որ գտնվում է Գերմանիայի արևելքում։
«Ես սա ասում եմ Գերմանիայի ցանկացած այլ վայրում», – նշել է նա։
