«Nissan Teana»-ն Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ բախվել է բետոնե պարսպին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր շրջվել

screenshot-1-1768463638511-770x_

Այսօր՝ հունվարի 15-ին մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Արտյոմ Բ.-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ, բախվել է երկաթե դարպասին ու մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել բնակչի սեփականություն հանդիսացող տարածքում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։