Կրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը. Պեսկով
Կրեմլը համաձայն է Թրամփի այն հայտարարության հետ, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա ընդգծել է, որ Պուտինը բաց է մնում կարգավորման համար, և Մոսկվայի դիրքորոշումը լավ հայտնի է և՛ Վաշինգտոնին, և՛ Կիևին։
«Կիևի իրավիճակը կարգավորման հարցում օրեցօր վատթարանում է, և եկել է ժամանակը, որ Զելենսկին որոշում կայացնի», – նշել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստան-Ուկրաինա խաղաղության բանակցություններին խոչընդոտում է Զելենսկին, իսկ Ռուսաստանը պատրաստ է կնքել գործարքը:
