Առաջնային խնդիրը Ազգերի լիգայի խմբում առաջին տեղը զբաղեցնելն է. Եղիշե Մելիքյան

screenshot-8-1768472441993-770x_

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հյուրընկալվել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Քրոնիկոն» հաղորդմանը։

Պատասխանելով հարցերին՝ մարզիչն անդրադարձել է Ազգերի լիգայում թիմի նպատակներին և շանսերին.

«Մենք ցանկանում ենք հաջողության հասնել Ազգերի լիգայում։ Ամռանը ես հենց այդ նպատակով եմ ստանձնել պաշտոնը՝ հիմնվելով աշնանային փորձի վրա, վերլուծելով իրավիճակը և աշխատելով թիմային խաղի բարելավման ուղղությամբ։ Այս ամենը պետք է մեզ մոտեցնի մեր վերջնական նպատակին։

Առաջնային խնդիրը Ազգերի լիգայի խմբում առաջին տեղը զբաղեցնելն է։ Դա հեշտ չի լինելու, բարդ ճանապարհ է սպասվում, սակայն ես դա իրատեսական եմ համարում։ Եթե աշնանը դա գրեթե անհնար էր՝ հաշվի առնելով մրցակիցներին (Պորտուգալիա, Իռլանդիա, Հունգարիա), ապա Ազգերի լիգայում հաջողության հասնելը հնարավոր է, թեպետ մեծ աշխատանք է պահանջվելու»,- նշել է Մելիքյանը։