Այսօրվա խեղճությունը մեր ժողովրդին սազական չէ, 2026-ը պետք է դառնա խեղճության հաղթահարման տարի․ Գագիկ Ծառուկյան

615408617-122106227637198713-5231841199616003707-n-1768458346883-770x_

Այսօրվա խեղճությունը մեր ժողովրդին սազական չէ։ 2026-ը պետք է դառնա խեղճության հաղթահարման տարի:

Գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Բոլորս՝ մեր ամբողջ աշխատասեր ժողովուրդը, մեր մեծ թիմը և «Առաջարկ Հայաստանին» նախագիծը, մտնում ենք աշխատանքային նոր տարի։

Բոլորիս նպատակն է՝ մեր աշխատանքով մեր պետության, մեր ժողովրդի և յուրաքանչյուր ընտանիքի համար արձանագրել շոշափելի արդյունքներ։

Այս՝ հույսի տարվա համար, ես առաջարկում եմ հետևյալ սկզբունքները.

1. Այսօրվա խեղճությունը մեր ժողովրդին սազական չէ։ 2026-ը պետք է դառնա խեղճության հաղթահարման տարի:

2. Չլուծվող հարցեր գոյություն չունեն։ 2026-ը պետք է դառնա հարցերի լուծման տարի։

3. Երկրի ներսում ձևավորված մթնոլորտն անտանելի է։ Պետք է սա գիտակցել ու փոխադարձ քայլերով գնալ լուծման։ 2026-ը պետք է դառնա ներքին համերաշխության և նոր հայկական կոնսոլիդացիայի տարի։

4. Անիրական ծրագրերը և կեղծ խոստումները մերժվում են։ 2026-ը պետք է դառնա կոնկրետ առաջարկների, գաղափարների, լուծումների, կոնկրետության տարի»։