Ռուսաստանի հետ պատերազմում զոհվել է մոտ 45,100 ուկրաինացի զինվոր, վիրավորվել՝ 390,000-ը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նման թվեր նշել է բրիտանացի լրագրող Փիրս Մորգանի հետ հարցազրույցի ժամանակ։
Երկու ամիս առաջ Զելենսկին հայտնել էր 43,000 զոհվածի և 370,000 վիրավորի մասին, գրում է svoboda.org-ը։
Ուկրաինացի առաջնորդն այն ժամանակ ռուսական կորուստները գնահատել էր գրեթե 200,000 սպանված և 550,000 վիրավոր, իսկ այժմ նա ասել է, որ հակառակորդը կորցրել է 300-350,000 զինվորական, 70,000-ն անհայտ կորել է, իսկ վիրավորների թիվը 700,000 է։
UALosses նախագիծը, որը հիմնված է բաց տվյալների վրա, գնահատում է Ուկրաինայի Զինված ուժերի սպանված զինծառայողների թիվը 63,584: Ռուսական կողմն իր կորուստների մասին պաշտոնական տվյալներ չի հաղորդում։