Լրագրող Նատաշա Ռեյը, ով պնդում է, որ նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթը, տղամարդ է ծնվել, հաջորդ շաբաթ քաղաքական ապաստան կդիմի Ռուսաստանում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է նրա փաստաբան Ֆրանսուա Դանգլեանը։

«Նա դեռ հայց չի ներկայացրել, բայց ծրագրում է դա անել հաջորդ շաբաթ, հավանաբար Փարիզում Ռուսաստանի դեսպանատան միջոցով: Նա կեղծված գործընթացի զոհ է դարձել»,- ասել է նա:

Նատաշա Ռեյն անկախ լրագրող է։ 2021 թվականի դեկտեմբերին նա տեսանյութ է հրապարակել YouTube-ում։ Նա հայտարարել է, որ մի քանի տարի հետաքննել է Ֆրանսիայի առաջին տիկնոջը։ Ըստ նրա՝ Մակրոնի դպրոցի ուսուցչուհի Բրիջիթը (ազգանունը՝ Տրոնյե), իրականում ծնվել է Ժան-Միշել անունով: Տեսանյութն արագ տարածվել լրատվամիջոցներով ու համացանցում, այդ թվում՝ ԱՄՆ-ում:

2024 թվականի սեպտեմբերին Փարիզի դատարանը երկու կանանց, այդ թվում՝ Ռեյին, դատապարտել էր 13500 եվրո տուգանքի՝ Ֆրանսիայի առաջնորդի կնոջը զրպարտելու համար։