Խորապես ցնցված եմ Շվեդական Էրեբրու քաղաքում տեղի ունեցած զանգվածային հրաձգությունից. Միրզոյան

63423629_0_0_1600_901_1920x0_80_0_0_a4a09c0ae50abe819439de204f52f849.thumb

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Շվեդիայի Էրեբրու քաղաքում տեղի ունեցած զանգվածային հրաձգության առնչությամբ․

«Խորապես ցնցված եմ Շվեդական Էրեբրու քաղաքում տեղի ունեցած զանգվածային հրաձգությունից։

Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- գրել է նա: